Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչության պետին: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի տնօրենին:
Հարկային մարմինների կողմից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերմանն ուղղված ստուգումների ժամանակ ստուգման հրամանում (հանձնարարագրում) նշվում են ստուգումն իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը:».
բ) 3-րդ կետի «ինչպես նաև» բառերը փոխարինել «առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման,» բառերով, իսկ «իրականացման» բառից հետո կետը լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված» բառերով: