«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60316033
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2015 թ. թիվ 25-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի ««Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը և «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2015 թվականի նոյեմբերի 13-ի
թիվ 25-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 31-ի
թիվ 43-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ՁԵՎ 1-Էներգետիկա(տարեկան)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 01-ը
Ներկայացնում է_______________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________I__I__I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ցուցանիշ Տողի համա-րը Չափի
միավորը Գնված Սեփական արտադրու-թյուն Վաճառված Պահուստներ Սպառում
ընդամենը այդ թվում
բնեղեն արտահայ-տությամբ արժե-քով հազ.
դրամ բնեղեն արտահայ-
տությամբ բնեղեն արտահայ-տությամբ արժեքով հազ.դրամ հունվարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) դեկտեմ-բերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) բնեղեն արտահայ-տությամբ
(1+3-4+6-7) էլեկտրա/
ջերմա էներգիայի արտադրու-
թյան համար էներ-գետիկ նպա-տակ-ների համար ոչ էներգե-տիկ նպա-տակ-ների համար տրանս-
պորտում
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Էլեկտրաէներգիա 110 հազ.կվտ.ժամ X X X
Ջերմային էներգիա 111 հազ. Գ.Ջ. X X X X
Բնական գազ 112 հազ. խոր. մ X X X
Սեղմված գազ 113 հազ. խոր. մ
Հեղուկ գազ 114 տոննա
Բենզին 115 հազ. լիտր
Ավիաբենզին 116 հազ. լիտր
Կերոսին 117 հազ. լիտր
Ավիակերոսին 118 հազ. լիտր
Դիզելային վառելիք 119 հազ. լիտր
Մազութ 120 կգ. X
Բիտում 121 տոննա X
Քսայուղեր 122 կգ.
Քարածուխ 123 կգ. X
Փայտածուխ 124 կգ. X
Վառելափայտ 125 կգ. X
Այլ փայտի թափոն 126 կգ. X
Գոմաղբ 127 կգ. X
Արեգակնային էներգիա 128 հազ.կվտ.ժամ X X X
Այլ (նշել) 129
130
131
Լրացման ցուցումներ
Ձև «1-Էներգետիկա» տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված իրավաբանական անձինք (անկախ չափից և կազմակերպաիրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերը (հետայսու կազմակերպություն), նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների հաշվետու տարվա էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:
«Գնված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:
«Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգիայի այն քանակը, որը կազմակերպությունը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:
«Վաճառված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և առանձնացված ստորաբաժանումներին):
«Պահուստներ» սյունակում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:
«Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:
«Էլեկտրաէներգիայի/ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:
«Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլնի համար:
«Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
«Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների, արտադրանքի, ինչպես նաև անձանց փոխադրման համար:
Ղեկավար _______________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ _______________________ _______________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« __ »__________20___թ.»։