Հոդված 4
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքով տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ դարձած այն լիցենզիաների տրման համար, որոնց գործողության ժամկետը տվյալ լիցենզիաների տրամադրման պահին գործող պայմաններով լրանում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը, 2002 թվականը ներառող գործողության ժամկետի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը չի վճարվում:
2002 թվականի ընթացքում լիցենզիաների գործողության ժամկետը լրանալուց հետո լիցենզիաների ժամկետի երկարաձգման և (կամ) նոր լիցենզիաներ տրվելու դեպքում տարեկան պետական տուրքը գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով և չափերով:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին 2002 թվականը և հետագա տարիները ներառող գործողության ժամկետ ունեցող լիցենզիաների տրման համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարումը կատարվում է 2002 թվականի ընթացքում` մինչև տվյալ լիցենզիայի տրման համար առաջին անգամ կատարված վճարման օրը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-283