Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-12-17-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Համաձայնագրի անվանման, նախաբանի և տեքստի մեջ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» և «ԵվրԱսՏՀ հակաճգնաժամային հիմնադրամ» բառերը փոխարինել «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» բառերով՝ համապատասխան հոլովով:

2. Համաձայնագրի 1-ին հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Բանկն իրականացնում է Հիմնադրամի խորհրդի քարտուղարության գործառույթները՝ համաձայն Հիմնադրամի մասին կանոնադրության և Հիմնադրամի այլ առնչվող փաստաթղթերի: Նշված գործառույթների իրականացման ընթացքում Բանկը նշում է, որ այն գործում է որպես Հիմնադրամի խորհրդի քարտուղարություն»:

3. Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետի ժբ) ենթակետից հանել «և Հիմնադրամի խորհրդի քարտուղարության» բառերը:

4. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունում «Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթները կատարելու» բառերից հետո լրացնել «և Հիմնադրամի խորհրդի քարտուղարության» բառերով:

5. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը» բառերով:

6. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետում «արձանագրություններով» բառից հետո լրացնել «, որոնք ուժի մեջ են մտնում Ավանդապահի կողմից Հիմնադրամի մասնակիցներից և Բանկից դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից: Փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները ուժի մեջ մտնելուց հետո հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը» բառերը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։