Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Արձանագրությունը ստորագրման պահից ժամանակավորապես կիրառվում է Կողմերի կողմից, բացառությամբ այն Կողմի, որը վերապահում է կատարել սույն դրույթի՝ իր նկատմամբ չկիրառվելու կապակցությամբ: Սույն Արձանագրության վերաբերյալ այլ վերապահումներ չեն թույլատրվում:
Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում Ավանդապահի կողմից Հիմնադրամի մասնակիցներից և Բանկից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
2. Սույն Արձանագրության մեկնաբանմանը և (կամ) կիրառմանն առչվող վեճերը կարգավորվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
Կատարված է ք. _____________ «___»___________ թ. մեկ բնօրինակով` ռուսերեն:
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված Ավանդապահի մոտ, որը Հիմնադրամի մասնակից պետություններին, Բանկին, ինչպես նաև Համաձայնագրին միացած պետություններին և միջազգային կազմակերպություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի Հանրապետության անունից`
Ղազախստանի Հանրապետության անունից`
Ղրղզստանի Հանրապետության անունից`
Ռուսաստանի Դաշնության անունից`
Տաջիկստանի Հանրապետության անունից`
Հայաստանի Հանրապետության անունից`
Եվրասիական զարգացման բանկի անունից՝
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կապակցությամբ
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի ««Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը: