Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2015 թվականի N 319-Ա

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետին համապատասխան`

Հավանություն տալ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումից բխող միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 27-ի N 319-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Միջոցառման կատարման համար պատասխանատու մարմնի անվանումը Միջոցառման իրականացման ժամկետը Միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1 2 3 4 5

1. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկում ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի ապրիլի

1-ին տասնօրյակ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի ապրիլի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

3. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական գրանցամատյանից տեղեկատվություն, քաղվածքներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի ապրիլի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

4. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման վերաբերյալ մրցույթի հայտարարում ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի մայիսի

1-ին տասնօրյակ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

5. Մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպության հետ պայմանագրի կնքում ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

6. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի հիմնում հաղթող կազմակերպություն 2015 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ ՀՀ պետական բյուջե

7. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի փորձարկում ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

8. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի ընդունում ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

9. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի մասնագետների վերապատրաստում ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի սեպտեմբերի

2-րդ տասնօրյակ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

10. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի շահագործում ՀՀ արդարադատության նախարարություն 2015 թվականի հոկտեմբերի

1-ին տասնօրյակ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

11. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի սպասարկում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ 2017 թվական՝

շարունակական օրենքով չարգելված այլ աղբյուրներ

(հավելվածը փոփ. 05.02.16 N 52-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։