Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
11 փետրվարի 2016 թվականի N 5
17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 3 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 36-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի նիստի N 3 արձանագրության 36-րդ կետով հավանության արժանացած «Ինստիտուցիոնալ վարչարարության միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 28. Երևանում գործող թատերահամերգային կազմակերպություններում իրացվող տոմսերի հաշվառման պիլոտային համակարգի ներդրում Ոլորտում ձևավորվող հարկման բազայի հայտարարագրում ՀՀ մշակույթի նախարարություն 2016 թվականի դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
Իրացվող տոմսերի հաշվառման էլեկտրոնային համակարգի ինտեգրում ՀՀ ՖՆ տեղեկատվական բազային ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն 2016 թվականի
դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. փետրվարի 15
Երևան