Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, «ԿՐԵԴԻՏ ՍՎԻՍ» ԱԳ-Ի ԼՈՆԴՈՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ԴԷԳ-ԴՈՅՉԵ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆՍ-ՈՒՆԴ ԷՆՏՎԻՔԼՈՒՆԳՍԳԵԶԵԼՇԱՖԹ ԷՄ-ԲԵ-ՀԱ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՄԱԿ-ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-12-17-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

17 դեկտեմբերի 2015 թվականի N 55

38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, «ԿՐԵԴԻՏ ՍՎԻՍ» ԱԳ-Ի ԼՈՆԴՈՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ԴԷԳ-ԴՈՅՉԵ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆՍ-ՈՒՆԴ ԷՆՏՎԻՔԼՈՒՆԳՍԳԵԶԵԼՇԱՖԹ ԷՄ-ԲԵ-ՀԱ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՄԱԿ-ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս - ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև նամակ-հավաստագրին՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հավանություն տալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին թույլատրել ստորագրել կից հավաստագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ կնքելու վարկային պայմանագիր, ի թիվս այլոց, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս - ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի հետ:

4. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ կնքելու գրավի պայմանագրեր՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունում իր բաժնեմասերի և իր ցանկացած ակտիվի, ներառյալ, առանց որևէ սահմանափակումների՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանի անշարժ գույքի ու շարժական գույքի, ինչպես նաև դրանց նկատմամբ իրավունքների մասին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի դեկտեմբերի 17-ի կոնցեսիոն պայմանագրով և դրա լրացումներով հանձնվել են կոնցեսիոն կառավարման:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ստորագրել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած նամակ-հավաստագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի նիստի N 55

արձանագրային որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի նիստի N 55

արձանագրային որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։