ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1264-Ա
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1065-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 926-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1065-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
դեկտեմբերի 24-ի N 1264-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Վ. Գալուստյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ
Ա. Ազարյան - Երևանի քաղաքապետարանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ
Ա. Մեհրաբյան - «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ
Հ. Գաբրիելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ-ի, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի և անվտանգության կենսագործունեության բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Փաշիկյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի անատոմիայի ամբիոնի վարիչ
Ա. Բարսեղյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետի տեղակալ
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Իսպիրյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Կ. Բաբայան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի պրոֆեսոր
Հ. Գալստյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան
Ա. Գրիգորյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆուտբոլի և թենիսի ամբիոնի վարիչ
Գ. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի վարիչ
Հ. Մելքոնյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ք. Ալեքսանյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Սարգսյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Դ. Մուրադյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ս. Տիգրանյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ռ. Գալստյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Գ. Մխիթարյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 05.02.16 N 50-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան