Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-01-16-ից մինչև 2005-03-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-03-19Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2002 թվականի N 1963-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

ա) որոշման՝

3-րդ և 6-րդ կետերում և 3-րդ կետով հաստատված ցանկում «ձեռնարկությունների», «ձեռներեցների», «ձեռնարկություններ» և «ձեռնարկությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «կազմակերպությունների», «ձեռնարկատերերի», «կազմակերպություններ» և «կազմակերպությունները» բառերով.

5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով.

8-րդ կետի «բ» ենթակետում «մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները» բառերը փոխարինել «պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը» բառերով.

11-րդ կետում «արդյունաբերության և առևտրի նախարարության» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերով.

բ) որոշմամբ հաստատված՝ գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի՝

4-րդ կետի «ե» ենթակետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հուլիսի 2003 թ.» բառերով.

4-րդ կետի «ե.2» ենթակետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.

6-րդ կետի «գ» ենթակետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.

6-րդ կետի «գ.2» ենթակետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.

8-րդ կետում «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.

8.2-րդ կետում «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2004 թ.» բառերով.

4-րդ կետի «ե.2» ենթակետի 6-րդ կետի «գ.2» ենթակետի և 8.2-րդ կետի երկրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.

8, 8.1 և 8.2-րդ կետերում «Առևտրի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի» բառերով.

9-րդ կետում «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել «1 հունվարի 2004 թ.» բառերով.

14-րդ կետը «(տաղավարների)» բառից հետո լրացնել «վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։