Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում, Հիմնադիր համաձայնագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հիմնադրվում է Կենտրոն՝ որպես հետազոտական հաստատություն: Կանոնադրության 2-րդ հոդվածի դրույթների համաձայն` Կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում կիրականացնի ԻԿՐԱՆԵՏ-ի առաքելությունը` աջակցելով և լրացնելով ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ոլորտներում ազգային գործունեությանը:

2. Իր գործունեության շրջանակներում Կենտրոնը պատասխանատու է Կառավարության և ԻԿՐԱՆԵՏ-ի միջև համագործակցությունը զարգացնելու, համակարգելու և դրան աջակցելու համար, ինչպես նաև ակադեմիական համայնքի և քաղաքացիական հասարակության մեջ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի զարգացմանը նպաստելու համար: ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է օժանդակել երկրում հայկական հետազոտական հաստատությունների և համալսարանների մասնակցությամբ իրականացվող ուսումնասիրությունների և հետազոտական ծրագրերի զարգացմանը՝ տրամադրելով բարձրորակ ծառայություններ և մոբիլիզացնելով ծրագրերի ֆինանսավորման համար անհրաժեշտ ռեսուրսները, ինչպես նաև կարող է իրականացնել Հիմնադիր համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված այլ գործունեություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։