Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Կենտրոնի բյուջեն ձևավորվում է Կողմերի ներդրումներից:

2. Կենտրոնի համար Կառավարության ներդրումները կատարվում են տարեկան կտրվածքով` Հայաստանի Հանրապետության` տվյալ տարվա պետական բյուջեով գիտական և տեխնոլոգիական գործունեության համար նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում:

3. ԻԿՐԱՆԵՏ-ը ներդրումներ է կատարում Կենտրոնի բյուջեում` Կենտրոնի հետազոտողների համար տարեկան տեղաշարժի ծրագրեր իրականացնելով, ԻԿՐԱՆԵՏ-ի այլ կենտրոններ նրանց այցելությունների և լավագույն փորձի փոխանակման նպատակով և համակարգչային սարքավորումներ տրամադրելով՝ Կենտրոնում գիտական տվյալների բազա ստեղծելու և երկրի վրա տեղակայված աստղադիտարաններից և տիեզերական կայաններից ստացվող տվյալներ փոխանցելու նպատակով:

4. Կենտրոնի տարածքների և սարքավորումների ապահովագրությունը կապահովի հայկական Կողմը: ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից Կենտրոնի համար ձեռք բերված սարքավորումների ապահովագրությունը կապահովի ԻԿՐԱՆԵՏ-ը:

5. Կենտրոնը իր բյուջեի միջոցներով կհոգա իր ծախսերի մի մասը, ներառյալ այցելությունների կազմակերպման, հաղորդակցության ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրերի հետ կապված ծախսերը, ինչպես նաև գրասենյակային ծախսերը և սարքավորումների վերանորոգման և տեխնիկական ապահովման հետ կապված ծախսերը: Հայաստանի Հանրապետության բյուջեով գիտական և տեխնոլոգիական գործունեության հատկացված տարեկան միջոցներից Կառավարությունը կապահովի նաև կոմունալ ծառայությունների և տարածքների անվտանգության ծախսերը՝ տվյալ շինության պահպանման ռեժիմին համապատասխան:

6. Կենտրոնի տարածքներում կարող են կատարվել անհրաժեշտ ներքին հարդարման աշխատանքներ` պայմանով, որ շենքի կառուցվածքային տարրերը չեն ենթարկվի փոփոխության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։