Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Կենտրոնի գործունեության համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կստեղծի Կառավարման խորհուրդ: ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրենը ի պաշտոնե Կենտրոնի Կառավարման խորհրդի նախագահն է: Մյուս անդամների թվում են՝ մեկ անդամ ԻԿՐԱՆԵՏ-ի Կառավարման խորհրդից, մեկ անդամ ԻԿՐԱՆԵՏ-ի գիտական կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

2. Կենտրոնի Կառավարման խորհուրդը հավանություն կտա.

- կարճաժամկետ և երկարաժամկետ գիտական զարգացման ծրագրերին ու դրանց հաշվետվություններին,

- Կենտրոնի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններին,

- գիտական անձնակազմի վերապատրաստման և կրկնակի վերապատրաստման ծրագրերին,

- խոշոր գիտական ծրագրերում Կենտրոնի մասնակցությամբ պայմանավորված արդյունքների վերաբերյալ հաշվետվություններին,

- նախագծերին և համագործակցության այլ ձևերին,

- գիտական միջոցառումների կազմակերպման և մասնակցության տարեկան ծրագրին, ներառյալ` համաժողովներին, աշխատանքային խորհրդակցություններին, երիտասարդ գիտնականների դպրոցներին մասնակցության մասով,

- Կենտրոնի կառուցվածքին,

- Կենտրոնի կանոնադրությանը, ինչպես նաև դրա փոփոխություններին:

Կառավարողների խորհուրդը վերահսկողություն կիրականացնի իր որոշումների կատարման ընթացքի նկատմամբ և կիրականացնի Կանոնադրության 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված գործունեությանը վերաբերող այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։