Հոդված 2
Հոդված 2.
Դիվանագիտական ներկայացուցչության պարտականություններն են.
ա) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել դիվանագիտական ներկայացուցչությունն ընդունած պետությունում (ստորև` դեսպանընկալ պետություն) և ապահովել պաշտոնական հարաբերությունները այդ պետության հետ.
բ) դեսպանընկալ պետությունում պաշտպանել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների իրավունքներն ու շահերը.
գ) բանակցություններ վարել դեսպանընկալ պետության կառավարության հետ.
դ) օրինական միջոցներով հավաքել, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցել տեղեկություններ դեսպանընկալ պետության քաղաքական, տնտեսական և այլ իրադարձությունների մասին.
ե) օժանդակել դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների գործունեության արդյունավետ իրականացմանը.
զ) նպաստել Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև բարեկամական կապերի հաստատմանը, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ համագործակցության զարգացմանը:
Դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանձնարարությամբ կարող է կատարել նաև հյուպատոսական ծառայություն: