Հոդված 3
Հոդված 3.
Դեսպանընկալ պետություն մեկնելիս Հայաստանի Հանրապետության դեսպանին և դեսպանորդին հանձնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրված և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ ամրագրված հավատարմագիր, որը, ժամանելուց հետո, նա հանձնում է դեսպանընկալ պետության ղեկավարին:
Դեսպանընկալ պետություն մեկնելիս Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին հանձնվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը, որը, ժամանելուց հետո, նա հանձնում է դեսպանընկալ պետության արտաքին գործերի նախարարին: