Հոդված 4
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության դեսպանները և դեսպանորդները իրենց պարտականությունների կատարմանն են անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին իրենց հավատարմագիրը հանձնելուց և այդ պետության արտաքին գործերի նախարարին իրենց ժամանման մասին ծանուցելուց ու հավատարմագրի կրկնօրինակը նրան հանձնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի նախարարին հանձնելուց անմիջապես հետո: