ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2016 թվականի N 5-Ն
2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.
3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 17000 դրամ:
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ:
6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:
7. (կետն ուժը կորցրել է 18.02.16 N 143-Ն)
8. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2016 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հունվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 5-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ)
Մարզը Տարածքային մարմինը 2016 թվական
2016 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական գումարի բաշխումը (դրամ)
1 2 3 4 5 6
ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏ 184,988,367 12,274,976 2,397,000 743,721
ԱՐՏԱՇԱՏ 1,092,129,388 77,886,292 8,840,000 4,284,490
ՎԵԴԻ 983,126,925 73,172,426 4,947,000 3,807,817
ՄԱՍԻՍ 941,721,575 67,492,744 7,361,000 3,623,054
Ընդամենը 3,201,966,255 230,826,439 23,545,000 12,459,082
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՇՏԱՐԱԿ 1,087,183,758 78,765,354 8,007,000 3,826,293
ԱՊԱՐԱՆ 307,741,884 21,806,719 2,567,000 1,271,438
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 295,158,699 22,945,578 561,000 1,089,980
ԹԱԼԻՆ 580,092,615 42,323,070 3,774,000 2,243,982
Ընդամենը 2,270,176,956 165,840,721 14,909,000 8,431,692
ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 844,701,093 59,704,338 7,684,000 3,003,419
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 1,127,997,619 79,174,891 10,557,000 4,267,911
ԲԱՂՐԱՄՅԱՆ 276,744,808 20,381,289 1,666,000 1,014,779
Ընդամենը 2,249,443,519 159,260,518 19,907,000 8,286,109
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 1,087,332,710 81,127,894 5,219,000 4,264,165
ՍԵՎԱՆ 703,923,334 49,830,219 6,239,000 2,591,058
ՎԱՐԴԵՆԻՍ 1,156,025,374 84,282,551 7,667,000 4,385,897
ՃԱՄԲԱՐԱԿ 355,175,463 23,682,267 4,709,000 1,206,689
ՄԱՐՏՈՒՆԻ 2,194,896,954 168,370,670 5,746,000 8,791,409
Ընդամենը 5,497,353,835 407,293,602 29,580,000 21,239,218
ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 617,057,476 38,019,646 11,305,000 2,096,810
ՏԱՇԻՐ 539,748,276 36,208,736 6,698,000 2,072,287
ՎԱՆԱՁՈՐ 2,380,829,762 151,460,572 38,369,000 8,572,908
ՍՊԻՏԱԿ 1,738,418,107 117,889,464 19,516,000 7,462,712
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 1,595,397,437 113,471,209 14,263,000 5,215,577
Ընդամենը 6,871,451,057 457,049,627 90,151,000 25,420,294
ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 1,132,020,396 78,341,482 11,951,000 4,042,551
ՀՐԱԶԴԱՆ 941,642,781 65,927,458 9,197,000 3,345,774
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 548,517,001 37,596,541 6,069,000 2,044,209
ՆԱԻՐԻ 805,412,368 59,128,833 5,117,000 2,871,864
Ընդամենը 3,427,592,547 240,994,314 32,334,000 12,304,398
ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 976,200,668 70,893,304 6,885,000 3,571,752
ԱՄԱՍԻԱ 61,181,394 4,273,413 595,000 230,037
ՄԱՐԱԼԻԿ 391,481,914 28,471,955 2,652,000 1,499,538
ԱԽՈՒՐՅԱՆ 556,508,587 40,423,027 3,876,000 2,076,688
ԱՇՈՑՔ 91,635,552 6,431,874 867,000 337,422
ԳՅՈՒՄՐԻ-1 1,476,359,079 96,236,442 21,063,000 5,730,481
ԳՅՈՒՄՐԻ-2 1,897,079,791 125,804,950 25,109,000 7,176,033
Ընդամենը 5,450,446,985 372,534,965 61,047,000 20,621,951
ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 613,605,681 43,607,626 5,338,000 2,188,181
ԿԱՊԱՆ 351,345,892 18,674,876 9,486,000 1,117,948
ՄԵՂՐԻ 109,538,906 6,197,812 2,567,000 363,431
ՍԻՍԻԱՆ 209,544,899 15,016,046 1,768,000 678,029
Ընդամենը 1,284,035,377 83,496,360 19,159,000 4,347,588
ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 432,498,694 29,233,728 5,287,000 1,520,830
ԻՋԵՎԱՆ 740,444,577 51,431,687 7,548,000 2,724,028
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 339,105,943 22,292,480 4,879,000 1,087,348
ԲԵՐԴ 414,377,310 28,990,499 4,080,000 1,460,943
Ընդամենը 1,926,426,525 131,948,394 21,794,000 6,793,150
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 75,549,842 4,853,029 1,156,000 286,791
ՎԱՅՔ 143,332,605 9,854,386 1,615,000 474,998
ԵՂԵԳՆԱՁՈՐ 495,376,843 33,772,295 5,729,000 1,780,109
Ընդամենը 714,259,290 48,479,709 8,500,000 2,541,898
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ 731,031,474 44,564,544 13,923,000 2,431,745
ԱՎԱՆ 222,052,529 12,163,913 5,627,000 713,465
ԱՐԱԲԿԻՐ 343,221,545 11,707,408 15,878,000 1,016,387
ԴԱՎԹԱՇԵՆ 224,909,597 15,211,276 2,771,000 760,191
ԷՐԵԲՈՒՆԻ 655,126,523 39,619,227 12,716,000 2,258,650
ԿԵՆՏՐՈՆ 572,391,377 26,835,636 19,091,000 1,772,645
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 705,840,278 45,525,672 10,761,000 2,533,351
ՆՈՐ ՆՈՐՔ 570,639,575 32,270,282 13,396,000 1,887,016
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 67,605,748 3,780,715 1,632,000 221,098
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 105,583,049 7,028,463 1,377,000 393,124
ՇԵՆԳԱՎԻԹ 871,852,407 49,832,320 19,907,000 2,915,048
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 398,576,551 23,319,688 8,534,000 1,361,025
Ընդամենը 5,468,830,653 311,859,144 125,613,000 18,263,743
ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ 38,361,983,000 2,609,583,793 446,539,000 140,709,124
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան