Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում`
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում`
ա) 1-ին ենթակետը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքի 24.1 հոդվածում նշված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների: Այդ հոդվածում նշված` 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարումը» նախադասություններով.
բ) 2-րդ ենթակետի երրորդ մասից հանել «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը, իսկ «միացվում են ծախսերին» բառերը փոխարինել «ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման,» բառերով: