Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջինից չորրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջինից չորրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ օրացուցային տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե դրան նախորդող օրացուցային տարում այդ անձանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (ներառյալ` 6 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շրջանառության գումարը) գերազանցել է 30 միլիոն դրամը:

Անկախ նշված չափից, ԱԱՀ վճարող համարվում են այն անձինք, որոնք`

- գերազանցել են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը,

- «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել պարզեցված հարկ վճարողներ,

- միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով):

Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնող և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզեցված հարկ վճարող համարվող անձանց վրա:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված հասույթի մեծությունից, այն անձը, որը հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնի հայտարարություն` իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին` հայտարարությունում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ այն ներկայացնելու օրվանից: Նշված անձն ԱԱՀ վճարող է համարվում իրեն այդպիսին ճանաչելու օրվանից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային մեկ տարվա ընթացքում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։