Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում`
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում`
ա) 2-րդ ենթակետի երկրորդ մասը «անմիջական արտադրողից» բառերից հետո լրացնել «կամ անմիջական ներմուծողից» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սույն կետում նշված` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:».
բ) 3-րդ ենթակետը «ձեռք բերված» բառերից հետո լրացնել «և (կամ) օգտագործված» բառերով, հանել ենթակետի երկրորդ մասը.
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`
«4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:»: