Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2016 թվականի N 123-Ա

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների հետ գործողություններ կատարելու առանձնահատկությունների մասին Համաձայնագրի նախագծի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի Պետական հիմնադրամի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողման և օգտագործման Պետական հաստատության (այսուհետ` Ռուսաստանի ԳՈԽՐԱՆ) հետ ալմաստների մատակարարմանն առնչվող Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության հարկային ու մաքսային ոլորտների վերաբերյալ հարցերի քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդատու Գագիկ Մկրտչյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի՝ 2016 թվականի փետրվարի 24-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։