Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2016 թվականի N 225-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝

1) 10-րդ կետի «բ» ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն աղբավայրից ստացվող հումքով իրականացնելու դեպքում՝ այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չվերամշակվող աղբավայրի և (կամ) դրա ազատ մնացորդի տնօրինման իրավասություն ունեցող անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ տվյալ աղբավայրը և (կամ) դրա ազատ մնացորդը վերամշակելու վերաբերյալ կնքված պայմանագիրը: Պայմանագրում, որպես դրա ուժի մեջ մտնելու պայման, կարող է սահմանվել վերը նշված լիցենզիան տրամադրելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու հանգամանքը:».

2) N 1 ձևը «10.» թվից հետո լրացնել հետևյալ նոր տողով.

«կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո / ոչ (ընդգծել)».

3) N 2 ձևը «10.» թվից հետո լրացնել հետևյալ նոր տողով.

«կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո / ոչ (ընդգծել)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։