ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2016 թվականի N 134-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի մարտի 16-23-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Դիտորդական առաքելությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 10
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
մարտի 10-ի N 134-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-23-Ը ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Թ. Հովնանյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի գործավար, ընտրական հարցերով պատասխանատու
Ս. Մարգարյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի օգնական (համաձայնությամբ)
Ք. Սարգսյան - «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպությունում ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
մարտի 10-ի N 134-Ա
որոշման
Գործունեության/տեղափոխման ծախսեր Եվրո
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 30
15
315
20
205
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող կառավարության կողմից 585
Վարորդ/ավտոմեքենա (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Թարգմանիչ (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն (7 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ ժամանելու համար, առավելագույնը 110 Եվրո/գիշեր)
Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 7 օր)
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) 175
75
175
15
825
350
160
160
Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից 1935
Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար 2520
Տոմսի արժեքը յուրաքանչյուր դիտորդի համար 1000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան