ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի N 180-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.2-րդ կետով.
« 22.2 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 135 4 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 100 4 1
նախարարության կառավարման ոլորտում գործող
պետական մարմին`
Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ 35 1 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 35 1 -
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 17
Երևան