ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2016 թվականի N 272-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մարտի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 10-ի N 272-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Պայմանական նշանները Նշանակությունը
(թվանշաններ) Ծանոթագրություն
0 0 (զրո)
X (1-9) Միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը:
Y (1-9) Միևնույն հաշվառման համարանիշում «Y» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը:
Պայմանական նշանները Նշանակությունը
(տառերը)
+ տառ` A կամ C կամ D կամ F կամ G կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ X կամ Z Միևնույն հաշվառման համարանիշում «+» պայմանական նշանը կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը:
- տառ` A կամ C կամ D կամ F կամ G կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ X կամ Z
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան