Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2017-05-18։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 45-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կարգազանց է համարվում այն պատգամավորը, որը նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն, իր գործողություններով խոչընդոտում է պատգամավորին անարգել օգտվել քվեարկության համար օրենքով սահմանված հնարավորություններից, աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում է սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կարգազանց են համարվում, պատգամավորներից բացի, Ազգային ժողովի նիստում ներկա այն անձինք, որոնք նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։