ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 1. Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակը և գործառույթները
Հոդված 1. Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակը և գործառույթները
1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:
2. Ազգային ժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը:
3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: