Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 164-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2016 թվականի N 182-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 164-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 6-ի «Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատելու մասին» N 164-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Կ. Ճշմարիտյան» բառերը փոխարինել «Ա. Մինասյան» բառերով.

2) «Ս. Մանասարյան» բառերը փոխարինել «Ռ. Հարությունյան» բառերով.

3) «Ա. Խաչատրյան-ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մելքոնյան-ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծության վարչության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով.

4) հավելվածից հանել «Գ. Արզումանյան -«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.

5) հավելվածը լրացնել «Ա.Ղազարյան-Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։