Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11716096

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 մարտի 2016 թ.

ք. Երևան N 47-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ և 11-րդ կետերի՝

Հրամայում եմ`

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանի 1-ին կետով նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի մայիսի 2-ը՝ ժամը 18:00:

3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի մայիսի 4-ը ժամը 18:00:

Նախարար` Ն. Սարգսյան

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2016 թվականի մարտի 21-ի

N 47-Ն հրամանի

N_______

_____________________աշխատակազմի ղեկավար

(Գերատեսչության անվանումը)

պարոն/տիկին__________________________________ -ին

(աշխատակազմի ղեկավարի անունը և ազգանունը)

__________________________________ -ից

(Դիմում-հայտ ներկայացնողի անուն, ազգանուն)

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու

Ծառայողի

անունը, ազգանունը և հայրանունը Ծառայողի

ընտանիքի կազմը Ծառայողի

պաշտոնը, աշխատանքային ստաժը Ծառայողի

անձնագրային տվյալները Ծառայողի

էլեկտրոնային հասցեն Ծառայողի

հեռախոսա-համարը Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը

Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ՝

1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,

2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,

3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,

4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:

Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 25 փետրվարի 2016 թվականի N 182-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:

__________________________________________

(Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)

__________________________________________

(Դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)

__________________________________________

(Ծառայողի Ընտանիքի անուն, ազգանուն, ստորագրություն)

Դիմումն ընդունեց՝ _____________________________________________________

(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

"-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ներկայացվել է դիմում _____________________________________-ի կողմից

(Դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն)

N_______

Ստացվել է ____________________________________________ կողմից

(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)

«____» ____________201 թ.

Հավելված թիվ 1-ի լրացման ուղեցույց

1. «Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրի շրջանակներում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:

2. «Ծառայողի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է ծառայողի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը և ազգակցական կապը: Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները: Ծառայողի համաձայնության դեպքում նրա ընտանիքի կազմում կարող են ներառվել նաև այլ ազգականներ, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:

3. «Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին Ծառայողի այն պաշտոնը և աշխատանքային ստաժը, որը բավարարում է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 2-րդ կետով պահանջվող` Ծրագրի շահառու դառնալու հավակնելու պայմաններին:

4. «Ծառայողի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է Ծառայողի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:

5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է Ծառայողի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են ծառայողի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:

6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում է Ծառայողի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):

7. «Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է այն բնակարանի սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռքբերել Ծառայողը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել մեկից մինչև չորս սենյակների միջև:

8. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը դիմում-հայտին կցվում է այն դեպքում, երբ առկա է վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին:

9. Ծառայողի ընտանիքի կազմում գտնվող ազգականը դիմում-հայտը ստորագրում է այն դեպքում, երբ նա պատրաստ է ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2016 թվականի մարտի 21-ի

N 47-Ն հրամանի

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ

_____________________________________

(Գերատեսչության անվանումը)

Աղյուսակ 1:

Բնակարան գնելու հավակնորդների

ընդհանուր թիվը՝ ըստ անձի Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ սենյակների

Մեկ Երկու Երեք Չորս

Աղյուսակ 2:

Հավակնորդի

անունը, ազգանունը և հայրանունը Հավակնորդի

ընտանիքի կազմը Հավակնորդի

պաշտոնը, աշխատանքային ստաժը Հավակնորդի

անձնագրային տվյալները Հավակնորդի

էլեկտրոնային հասցեն Հավակնորդի

հեռախոսա-համարը Հավակնորդի

կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը

Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:

_________________________

(Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)

_________________________________________________________

(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ. Տ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։