Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Հաստատել՝

գործել է մինչև 2016-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «ա» և «բ» գործոնների, 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեների միջև նույն օրենքով սահմանված կարգով բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները՝

ա. «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին տրամադրվող ընդհանուր գումարը՝ 24,007,811.4 հազար դրամ, որից`

- «ա» գործոնով տրամադրվող ընդհանուր գումարը՝ 23,345,953.9 հազար դրամ,

- 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին տրամադրվող ընդհանուր գումարը՝ 658,000.0 հազար դրամ (յուրաքանչյուր համայնքին տրամադրվող տարեկան գումարը՝ 3,500.0 հազար դրամ),

- «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին տրամադրվող ընդհանուր գումարը՝ 3,857.5 հազար դրամ,

բ. «բ» գործոնով տրամադրվող ընդհանուր գումարը՝ 23,066,328.6 հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2014 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2016 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 4,304,845.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 7,066,991.6 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 32,689,037.2 հազար դրամ.

8) 2016 թվականի համար սահմանվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։