Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«30» դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2096-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը» բառերից հետո լրացնել «` համապատասխան չափով նվազեցնելով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալը» բառերով.

բ) որոշման` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հանձնվող գույքի N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. «Գառնի-Լեռ ԳԱՄ» ԲԲԸ ՀՀ առևտրի և

տնտեսական զարգացման

նախարարություն 80 «ՈՒղեծիր»

ճամբար, ՀՀ

Կոտայքի մարզ,

գ. Աղավնաձոր»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. դեկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։