ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին Կ-948-17.02.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-952-19.02.2016-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-902-24.11.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-931-11.01.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. ա) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-940-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան
բ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-940.1-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան
գ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-940.2-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան
դ) «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Պ-940.3 -03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան
6. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին Պ-942-04.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Սահակյան,
Վահրամ Մկրտչյան, Լևոն Մարտիրոսյան
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը
Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվություն 973-31.03.2016-ՖՎ
2. Հայաստանի Հանրապետության դատախազության 2015 թվականի գործունեության մասին հաղորդումը 974-01.04.2016-
3. ա) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-975-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-975.1-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) Պրոբացիայի մասին Կ-976-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Պրոբացիայի պետական ծառայության մասին Կ-976.1-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-976.2-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-976.3-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-976.4-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-976.5-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-976.6-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-976.7-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-976.8-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-976.9-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր Ն-967-22.03.2016-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր Ն-968-22.03.2016-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
4 ապրիլի 2016 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-205-Ն