Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

28 ապրիլի 2015 թվականի թիվ 6 քաղ. Մինսկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի` «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետի, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 27-րդ հավելված) իրագործման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի մայիսի 31-ի թիվ 40 որոշմամբ սահմանված ուղղություններով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության կազմակերպման նպատակով`

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել և ապահովել հետևյալ փաստաթղթերի ներկայացումը Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը`

եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության մասին հիմնադրույթի նախագիծը, որը ներառում է դրանց ֆինանսավորման մեխանիզմները.

եվրասիական տեխնոլոգիական հարթակների ցանկի նախագիծը` ըստ ոլորտային ուղղությունների:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։