ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
7 մարտի 2017 թվականի թիվ 1 քաղ. Բիշքեկ
2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին, կենտրոնական (ազգային) բանկերին՝ ի գիտություն ընդունել «2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր տարի զեկուցել Եվրասիական միջկառավարական խորհրդին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝