Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

23 ապրիլի 2015 թվականի թիվ 7 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի` «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությանը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման մասով առկա իրավիճակի մասին» զեկույցը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին`

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ շարունակել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միանալու փաստը).

անցկացնել սույն Կարգադրության 1-ին կետին համապատասխան իրականացվող` արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքների մոնիթորինգ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության վրա արգելքների, առգրավումների ու սահմանափակումների ազդեցության գնահատում.

յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքների արդյունքների մասին։

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։