Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

15 հուլիսի 2015 թվականի թիվ 17 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ` անդամ պետություններ) հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման իրավիճակի մասին տեղեկությունները.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` անդամ պետությունների հետ համատեղ`

ա) մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը կազմակերպել խորհրդակցություններ` անդամ պետություններից մեկի կողմից հատուկ տնտեսական միջոցների միակողմանիորեն կիրառման դեպքում փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ զեկուցել խորհրդակցությունների արդյունքների մասին։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։