Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

21 օգոստոսի 2015 թվականի թիվ 18 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` ապահովել Եվրասիական տնտեսական միության` Կորեայի Հանրապետության հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման մոտեցումները սահմանելու նպատակով գիտահետազոտական աշխատանքներ անցկացնելու հետ կապված գործունեության կազմակերպումը` ի նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության գիտական շրջանակների փորձագետների և ներկայացուցիչների մասնակցությամբ դրա անցկացման անհրաժեշտությունը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ Կորեայի Հանրապետության հետ անցկացնել ոչ պաշտոնական խորհրդակցություններ` առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունների վերաբերյալ, և նշված խորհրդակցությունների արդյունքների մասին զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։