ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի թիվ 19 քաղ. Մոսկվա
2015 - 2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ` «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող, 2015 - 2016 թվականների` «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն, արտադրանքի դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագրի իրականացման պլան-ժամանակացույցը:
2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների մշակման ժամանակ օգտագործել կից ներկայացվող` ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի
Հանրապետությունից Բելառուսի
Հանրապետությունից Ղազախստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից
Վ. Գաբրիելյան
Վ. Մատյուշևսկի
Բ. Սագինտաև
Ի. Շուվալով
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2015 թվականի ապրիլի 23-ի
թիվ 19 որոշմամբ
ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2015 - 2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ` «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ