Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հիդրոօդերևութաբանական սպասարկումը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, այլ զորքերին և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված օտարերկրյա զինված ուժերին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում ապահովում է սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարումը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։