Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 18-րդ հոդվածում`
1) վերնագրի «զինծառայողների զինվորական ծառայության» բառերը փոխարինել «փրկարարական ծառայողների» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները պարտականությունները կատարում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և փրկարարական ծառայության կանոնագրքերով սահմանված կարգով:».
3) 2-րդ մասի «զինծառայողների» բառը փոխարինել «փրկարարական ծառայողների» բառերով: