Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) վերնագիրը «կիրառումը» բառից հետո լրացնել «քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և փրկարարական աշխատանքներին մասնակցությունը» բառերով.
2) «ուժերի» բառից հետո լրացնել «, փրկարարական ծառայության» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պահակային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պահակային ծառայությունը սահմանող իրավական ակտերին համապատասխան:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաև ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների` փրկարարական ծառայության մեջ չգտնվող անձանց միջոցով: Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով` քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:»: