Հոդված 1
Հոդված 1.
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» և «ա.2» կետերով.
«ա.1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.
ա.2) մասնակցությունը տարածքային պաշտպանությանը, այդ թվում` իր լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ.1» կետով.
«թ.1) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:»: