«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2151-Ն
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Լուծարված «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
1.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 11540.0 հազ. դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
1.4. Սահմանել, որ՝
ա) ընկերության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման՝ գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Լուծարված «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
2.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 2740.0 հազ. դրամ:
2.3. Սահմանել, որ՝
ա) ընկերության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման՝ գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.1. Լուծարված «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր, մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Տրանսպորտային միջոցների վաճառքի մեկնարկային գինը սահմանել դրանց գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:
3.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Լուծարված «Հայպտուղարտ» պետական ձեռնարկության գույքը, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
4.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 42700.0 հազ. դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
4.4. Սահմանել, որ՝
ա) ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման՝ գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հունվարի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2151-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՎԱԾ «ԿՈՄՈՒՆՏՐԱՆՍ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Անվանումը Շահագործման տարեթիվը Քանակը (հատ) Գնահատված արժեքը (հազ. դրամ) Մեկնարկային գինը (հազ. դրամ)
Տրանսպորտային միջոցներ 20816.6
Ավտոմեքենա «ՎԱԶ 2106» 1988 թ. 1 159.0 80.0
Ավտոմեքենա «ԻԺ 2715» 1989 թ. 1 141.0 70.0
Ավտոմեքենա «ԻԺ 2715» 1990 թ. 1 141.0 70.0
Ավտոբուս «Իկարուս-250» 1983 թ. 1 15500.2 7750.0
Ավտոմեքենա «ԳԱԶ 53» 1988 թ. 1 246.6 123.0
Ավտոմեքենա «ԳԱԶ 52» 1987 թ. 1 114.0 57.0
Ավտոմեքենա «ԳԱԶ 66» 1988 թ. 1 988.7 494.0
Ավտոմեքենա «ԳԱԶ 66» (հորատող) 1989 թ. 1 1891.1 945.0
Ավտոմեքենա «ԿամԱԶ 5410» 1988 թ. 1 555.0 277.0
Ավտոմեքենա «ԿամԱԶ 5410» 1988 թ. 1 555.0 277.0
Ավտոմեքենա «ԶԻԼ 130» 1982 թ. 1 213.0 106.0
Կցորդ «ԿԲ 817» 1988 թ. 1 108.0 54.0
Ավտոմեքենա «ՈՒԱԶ 469» (մարդատար) 1982 թ. 1 204.0 102.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան