Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-05-12-ից մինչև 2018-01-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-01-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

6 մայիսի 2011 թ. N 224-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը սահմանել`

1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 15000 ՀՀ դրամ.

2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 25000 ՀՀ դրամ:

(1-ին կետը խմբ. 24.06.11 N 239-Ն, 27.04.16 N 518-Ն)

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացնել որոշման ընդունմամբ պայմանավորված Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի օգոստոսի 1-ից:

(3-րդ կետը լրաց. 13.09.11 N 293-Ն)

Երևանի քաղաքապետ Կ. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։