Հոդված 3
Հոդված 3
Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Ղրղզստանի Հանրապետությունը կիրառում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը։
Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին որոշումն ընդունվելու օրվանից՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 1–ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ սահմանված դրույթները։