Անցնել բովանդակությանը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Պայմանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Պայմանագրով Ղրղզստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի՝ սույն Պայմանագրի հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան, և սույն Պայմանագիրն ու սույն հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված արձանագրություններն ուժի մեջ մտնելու օրվանից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ։

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին և սույն Պայմանագրի հավելվածում նշված առանձին միջազգային պայմանագրերին միանալու կապակցությամբ (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության միանալու կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ կատարված փոփոխությունները («Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10–ին ստորագրված պայմանագրի 2–րդ հավելված)) կատարվում են փոփոխություններ՝ առանձին արձանագրության համաձայն, որը համարվելու է սույն Պայմանագրի անքակտելի մասը։

Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Պայմանագրի հավելվածում նշված մյուս միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է այն առանձին արձանագրությամբ սահմանվող պայմաններին և անցումային դրույթներին համապատասխան, որը համարվելու է սույն Պայմանագրի անքակտելի մասը, և հաշվի առնելով այդ արձանագրությամբ նախատեսված ցանկով սահմանված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։