Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Սույն Պայմանագիրը դառնում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն Պայմանագրի 1–ին հոդվածի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ նշված արձանագրություններից վերջինն ուժի մեջ մտնելու օրը:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմի կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Բելառուսի Հանրապետության

կողմից

/ստորագրություն/ Ղազախստանի Հանրապետության

կողմից

/ստորագրություն/

Ռուսաստանի Դաշնության կողմից

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության

կողմից

/ստորագրություն/

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ղրղզստանի Հանրապետության՝

«Եվրասիական տնտեսական միության մասին»

2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին

միանալու մասին» պայմանագրի

ՑԱՆԿ

Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Ղրղզստանի Հանրապետությունը

1. «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր։

2. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր (««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրության խմբագրությամբ)։

3. «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրություն։

4. «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագիր։

5. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիր (««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)։

6. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

7. «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

8. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր (««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)։

9. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ փոխանակելու և ներկայացնելու վերաբերյալ» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

10. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և մյուս պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

11. «Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

12. «Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր։

13. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր («Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19–ի արձանագրության խմբագրությամբ)։

14. «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

15. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

16. «Ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմը Մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

17. «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մասով մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

18. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր։

19. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր։

20. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2011 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր։

21. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագիր։

22. «Երրորդ պետություններից անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում համագործակցության մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագիր։

23. «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագիր.1։

24. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագիր։

25. «Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցերով մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 2011 թվականի հունիսի 22-ի համաձայնագիր։

26. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագիր։

27. «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագիր։

28. «Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի համաձայնագիր։

29. «Մաքսային միության մաքսային տարածքով թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման կարգի մասին» 2013 թվականի հոկտեմբերի 24-ի համաձայնագիր։

30. «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի անձնագրի ու այլ տիպի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագիր։

31. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12–ի համաձայնագիր։

32. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագիր։

33. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագիր։

34. «Ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտի տեղեկությունների, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագիր:

___________________________________

.1 «Բազմակողմ առեւտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19–ի պայմանագիրը կիրառվում է 2012 թվականի օգոստոսի 22-ից առաջացող հարաբերությունների նկատմամբ: Նշված պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության մասնակցությունը չի հանգեցնում ««Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1998 թվականի հոկտեմբերի 14-ի Մարաքեշի համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության մեջ ամրագրված՝ Ղրղզստանի Հանրապետության պարտավորությունների տարածմանը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների եւ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության վրա՝ բացառությամբ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ նախատեսված դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։