Հոդված 4
Հոդված 4
Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները ենթակա են կիրառման Ղրղզստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով սույն Պայմանագրի 1-ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ սահմանված դրույթները և հաշվի առնելով սույն Պայմանագրի 3–րդ հոդվածի երկրորդ պարբերությունը: