Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Ղրղզստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության հետ կապված հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթները սահմանվում են սույն Պայմանագրի 1–ին հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված արձանագրությամբ։

Երրորդ երկրների առնչությամբ Եվրասիական տնտեսական միության միասնական առևտրային ռեժիմի պահպանման նպատակներով երրորդ երկրների հետ առևտրում Ղրղզստանի Հանրապետությունը կիրառում է 2015 թվականի հունվարի 1–ի դրությամբ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների կողմից այդպիսի երրորդ երկրների հետ նրանց կնքած միջազգային պայմանագրերին համապատասխան կիրառվող ռեժիմին համապատասխանող ռեժիմ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։