Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկելու է սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված որոշումն ընդունելու հարցը ոչ ուշ, քան 2015 թվականի մայիսի 8–ը՝ հաշվի առնելով հետևյալ միջոցառումներն իրականացնելուց հետո մաքսային հսկողության համակարգի գնահատումը.

Ղրղզստանի Հանրապետության՝ «Մանաս», «Oշ» օդային անցման կետերը և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին Ղրղզստանի Հանրապետության՝ «Իրկեշտամ», «Տորուգարտ» ավտոմոբիլային անցման կետերը կշռող սարքերով, զննման ռենտգենյան սարքավորումներով, տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեսագրման համակարգով, ռադիացիոն հսկողության, թմրամիջոցների և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ստացիոնար և (կամ) շարժական սարքերով, օպերատիվ ռեժիմով տեղեկատվական համակարգերի աշխատանքն ապահովող տեխնիկական միջոցներով և կապուղիներով, ինչպես նաև անցման կետերի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով ապահովումը,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարման ամբողջականությունն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կազմակերպումը,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման կազմակերպումը՝ հետևյալ գործընթացների մասով.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ հսկողություն,

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման նկատմամբ հսկողություն և դրա հաստատում,

ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման նկատմամբ հսկողություն,

«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագրի շրջանակներում տեղեկությունների փոխանակում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։